ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է Պակիստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը

Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է Պակիստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը
28.04.2025 | 20:22

2025 թ. ապրիլի 22-ին, «Քաշմիրյան դիմադրության» զինյալների կողմից 26 հնդիկ զբոսաշրջիկների սպանությունից հետո, Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է։

Ահա մի քանի նախնական թեզեր.

1. Հատկապես վտանգավոր է միջուկային գործոնը. երկու պետություններն էլ առաջնորդվում են միջուկային զենքի սահմանափակ օգտագործման դոկտրիններով։ Հնդկաստանը աստիճանաբար հեռանում է «առաջին հարված չհասցնելու» քաղաքականությունից, ինչը նվազեցնում է ռազմավարական կանխատեսելիությունը։

2. Արյունալի ահաբեկչության ֆոնին Նյու Դելիի կողմից հայտարարվել է Ինդոս գետի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարգավորող համաձայնագրի գործողության դադարեցումը։ 1960 թ. ի վեր այս համաձայնագիրը համարվում էր միջազգային ռեսուրսների կառավարման օրինակելի մոդել։ Այն խզելու որոշումը առաջին անգամ է արձանագրվում պատմության մեջ։ Պակիստանի համար հետևանքները կարող են աղետալի լինել․ երկրի գյուղատնտեսության մոտ 80% -ը կախված է Ինդոս գետի ավազանից, ինչը լրջորեն վտանգում է պարենային անվտանգությունը և մեծացնում մարդասիրական ճգնաժամի ռիսկերը։

3. Միևնույն ժամանակ, Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է Պակիստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը իր եվրասիական ռազմավարության շրջանակներում։ Անկարան ակտիվացնում է ռազմական և դիվանագիտական աջակցությունը՝ ամրապնդելով Իսլամաբադի դիրքերը միջազգային ասպարեզում։ Չինաստանը՝ Պակիստանի ավանդական դաշնակիցը, լարվածության սրման պայմաններում կարող է ուժեղացնել ճնշումը Հնդկաստանի վրա Լադախի ուղղությամբ, ինչը լրացուցիչ ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

4. Անկայունությունը սպառնում է նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին։ Քաշմիրում սրված իրավիճակը, Ինդոսի ջրային ճգնաժամը, ինչպես նաև Թուրքիայի և Չինաստանի ակտիվությունը Պակիստանի շուրջ, խաթարում են տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում։ Իր հերթին, Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևոր հանգույցներից է, էլ ավելի խորացնում է իրավիճակը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4907

Մեկնաբանություններ